ԼԵԳԵՆԴՆԵՐԸ
Ջրի հետ կապված բազմաթիվ լեգենդներ կարելի է գտնել հայկական կրոնի և բանահյուսության մեջ։
Ջուրը հաճախ է հիշատակվում հայկական կրոնի և բանահյուսության մեջ։ Բազմաթիվ առասպելներ, ավանդույթներ, ծեսեր և օրհնություններ են կապված ջրի հետ:
Աստղիկը, որը Հունական Աֆրոդիտա աստվածուհու հայկական մարմավորումն է, հեռավոր անցյալում եղել է սիրո և պտղաբերության աստվածուհի և հետագայում վերածվել է սիրո, կուսական գեղեցկության, ինչպես նաև ջրային աղբյուրների աստվածուհու։ Աստղիկի մասին լեգենդն ապրում է, և Վարդավառի հայտնի տոնը մինչ օրս նշվում է Հայաստանի Հանրապետությունում, երբ հայերը միմյանց վրա ջուր են լցնում ` հավատալով, որ այդ ջուրն օրհնված է և կախարդական հատկություն ունի։ Համարվում է, որ միմյանց ջրելը կհանգեցնի նրան, որ Աստղիկը թույլ կտա անձրև տեղալ հայկական շոգ ամառվա ժամանակ։
RARE ջրին ևս կախարդական հատկություներ են վերագրում։ Տեղի բնակիչները հավատում են, որ աղբյուրների ջրերն օգնում են հղի կանանց առողջ սերունդներ ունենալ։ Ըստ լեգենդի՝ սկեսուր մայրիկներն ուղեկցում են իրենց հարսներին բնական աղբյուրի մոտ, որտեղ ջրի կախարդական հատկություններն անպայման կօգնեն նրան առողջ երեխաներ ունենալ։
Պատահական չէ, որ հայկական հավատալիքներում և բանահյուսության մեջ բազմիցս հիշատակվում է ջուրը։
Մեր ապրանքատեսականին
Միջոցառումներ
RARE Water-ը միջոցառումներ հովանավորելով` ընդլայնում է հաղորդակցությունն իր հաճախորդների հետ։ Այն նաև նպատակ ունի աջակցելու մշակութային, գեղարվեստական և սպորտային գործունեությանը` ծառայելու համայնքին և աջակցելու տաղանդավոր մարդկանց:
RARE-ի կողմից հովանավորվող միջոցառումներից են վազքի, հեծանվավազքի, սեղանի թենիսի ՀՀ Վարչապետի գավաթ սիրողական մրցաշարերը, Հայաստանի բասկետբոլի ազգային լիգան, Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը, Հեծանիվների համաշխարհային օրը, Միլանի Emerging Talents շուոն, Միլանի նորաձևության շաբաթը և այլն:
Պատասխանատվություն
RARE ընկերությունը պատասխանատվությամբ պահպանում է շրջակա միջավայրը և չի վնասում կամ չարաշահում բնական ռեսուրսներից որևէ մեկը, այլ կառավարում է այդ ռեսուրսներն այնպես, որպեսզի դրանք պահպանվեն։
Ջուրը հավաքվում է բնական կառուցված ջրհավաք ավազանների միջոցով, որոնք կազմված են տարբեր չափերի գետի խճաքարերից և բնական ճանապարհով հոսում է սարից դեպի շիշ միայն ինքնահոս ուժով, առանց բաքերի կամ ջրամբարների օգտագործման:
RARE ընկերությունը նաև հավատարիմ է տեղական համայնքի հանդեպ ունեցած իր պարտականություններին՝ հասնելով զգալի դրական զարգացումների բոլոր մակարդակներում և ակտիվորեն մասնակցելով շրջակա համայնքում տեղի ունեցող իրադարձություններին: